Արմեն Գեւորգյան. Մենք ակտիվորեն զբաղվում ենք հանդբոլի հեղինակության բարձրացմամբ Հայաստանում

PanARMENIAN.Net - Ցավոք, հանդբոլը Հայաստանում ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում, հայտարարել է Հայաստանի հանդբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գեւորգյանը` կիսելով տպավորությունները Քիշնեւում կայացած հանդբոլի տղամարդկանց թիմերի միջեւ Եվրոպայի առաջնության ընտրական ,IHF/EHF Men`s Challenge Trophy/2009» մրցաշարից: Ըստ կանոնակարգի, միաժամանակ երկու մրցաշար էր անցկացվում` մեկը Մոլդովայի մայրաքաղաքում, իսկ երկրորդը` Մալթայում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Մոլդովայից լրագրող Անդրեյ Լոգինը, Հայաստանը ընտրական մրցաշարում զբաղեցրել է 4-րդ տեղը:



«Մենք միայն սկսում ենք աշխատել, ուստի չորրոդ տեղն այս մրցաշարում արդարացված է: Սակայն այժմ մենք ակտիվորեն զբաղվում ենք հանդբոլի հեղինակության բարձրացմամբ Հայաստանում, մասնակցում ենք միջազգային մրցաշարերին, Եվրոպայի առաջնություներին, ինչպես Challenge Cup-ը: Ուշադրություն ենք դարձնում պատանեկան հանդբոլին եւ հուսով ենք, որ 3-4 տարուց մենք ավելի լավ կխաղանք: Ներկայումս Հայաստանի առաջնությունում ընդամենը չորս ակումբ է հանդես գալիս, սակայն մենք մտադիր ենք ավելացնել թիմերի քանակը»,-հաղորդել է Հայաստանի հանդբոլի հավաքականի գլխավոր մարզիչը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---