Թեհրանը պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ի հետ նոր բանակցությունների

PanARMENIAN.Net - Թեհրանը հայտարարել է, թե պատրաստ է նոր բանակցություններ վարել ՄԱԳԱՏԷ-ի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ին կից Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանին: Ըստ Սոլթանիի, Թեհրանը պահանջում է «հիմնարար փոփոխություններ» կատարել արտերկրում իրանական ուրանի լրահարստացման մասին համաձայնագրի նախագծում:



Նա հավելել է, որ բանակցությունների անցկացման ժամկետը պետք է սահմանի ատոմային գործակալության ղեկավարությունը: Մինչդեռ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է կազմակերպել Իրանի գծով միջազգային միջնորդների «վեցյակի» հանդիպումը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---