13 մարտի 2002 - 23:21 AMT
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Երեւան է ժամանել Լատվիայի խորհրդարանի պատվիրակությունը եվրոպական գործերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Էդվինս Ինկենսի գլխավորությամբ: Ինչպես հաղորդել են Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունում, պատվիրակության անդամները կհանդիպեն Հայաստանի ղեկավարության հետ: Նախատեսված են նաեւ Լատվիայի խորհրդարանականների հանդիպումները ՀՀ խորհրդարանի մշտական հանձնաժողովների անդամների եւ Հայաստան-Լատվիա բարեկամության պատգամավորական խմբի հայ ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: