3 նոյեմբերի 2009 - 13:21 AMT
ՖԻԴԵ-ի նոյեմբերի 100 շախմատիստների ցուցակում 5 հայ կա
Շախմատի Եվրոպայի առաջնության ավարտից հետո, ՖԻԴԵ-ն կազմել է նոյեմբերի 100 շախմատիստների վարկանիշային ցուցակը:

2786 միավորով լավագույն հնգյակում է Լեւոն Արոնյանը, որը 4 տեղն է զբաղեցնում: Արոնյանը զիջում է Վեսելին Տոպալովին (Բուլղարիա, 2810 միավոր), Մագնուս Կարլսենին (Նորվեգիա, 2801 միավոր), Վիշվանաթան Անանդին (Հնդկաստան, 2788 միավոր):

Լավագույն 100 շախմատիստների ցուցակում են եւս չորս հայազգի շախմատիստներ` 35-րդ տեղում է Վլադիմիր Հակոբյանը (2700), 51-րդն է` Գաբրիել Սարգսյանը (2676), 71-րդ տեղում է Արման Փաշիկյանը (2656): Սերգեյ Մովսիսյանը (2718), որը ներկայացնում է Սլովակիան, 22-րդ տեղում է: