Եվրոպայի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը շարունակվում է առանց հայ մարզիկների

PanARMENIAN.Net - Եվրոպայի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը, որն անցնում է Օդենեսում (Դանիա) հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը, շարունակվում է առանց հայ մարզիկների:



Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արտաշես Մադոյանը, Հայաստանը ներկայացնում էին երեք մարզիկներ` Ռոբերտ Խաչատրյանը (սուսերով) հաղթահարել է առաջին փուլը, սակայն եզրափակչի 1/32 պարտվել է եւ ավարտել է ելույթները` զբաղեցնելով 64-րդ տեղը: Արթուր Խոջոյանը (սուսերով) չկարողացավ հաղթահարել ընտրական փուլը եւ այժմ զբաղեցնում է 81-րդ տեղը:



Արմենակ Գասպարյանը (ճկասուսեր) եւս ավարտեց իր ելույթը եզրափակչի 1/32-ում` զբաղեցնելով 41-րդ տեղը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---