Երեւանում բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները»

PanARMENIAN.Net - Երեւանում«Արտագերս» ծրագրի շրջանակներում «Պրոսպեկտուս» տարածաշրջանային եւ քաղաքական հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ բացվեց առաջին երեկոյան դպրոցը` «Հայկական քաղաքակրթություն.անցյալը եւ հեռանկարները»: Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանը իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում: Դրանք են Հայ ինքնության, մշակութային ինքնատիպության, ազգային առանձնահատկությունների, ուրույն պատմական անցյալի եւ ժառանգության, Հայկականության շարունակականության ապահովման խնդիրներին առնչվող հարցերը:



Երեկոյան դպրոցի անցկացման նպատակն է` կանգուն մնալ գլոբալիզացման գործընթացում ազգային պաշտպանական մեխանիզմների ստեղծման օգնությամբ, դպրոցի կազմակերպիչները կարեւորում են ազգային պաշտպանական մեխանիզմների կայուն համակարգի զարգացումն ու այդ համակարգի ներդաշնակ համակեցությունը Համամարդկային իդեալների համակարգում: Իսկ դպրոցի «Արտագերս» անվանումը խորհրդանշում է պաշտպանական ամրոցը` որպես Հայության գոյատեւման եւ բնականոն զարգացման համար մղվող պայքարի խորհրդանիշ:



Կենտրոնի փոխնախագահ, պատմաբան Սուրեն Մանուկյանն իր խոսքում կարեւորեց երիտասարդների շրջանում Հայամետ եւ Հայաստանակենտրոն մտածողության սերմանումը, եւ հույս հայտնեց, որ կհաջողվի դպրոցի աշխատանքները դարձնել շարունակական: Երեկոյան դպրոցն անցկացվում է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---