3 նոյեմբերի 2009 - 20:48 AMT
Վերջին 1.5 տարվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է լուրջ առաջխաղացում թրաֆիքինգի դեմ պայքարում
«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր որոշակի ազդեսությունն է թողել ՀՀ միգրացիոն իրավիճակի վրա», - հայտարարել է նոյեմբերի 3-ն կայացած մամլո ասուլիսում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիայի բաժնի պետ Գագիկ Եգանյանը:

Նա ներկայացրեց վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են միգրացիայի աճի փոփոխության մասին: Գրանցվել է ուղեւորահոսքերի ծավալների աճի տեմպի նվազում 2007 թ-ն նախորդ տարվա նկատմամբ այդ աճը կազմել էր 33.1%, 2008 թ-ն 8.8 %, իսկ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով աճել է ընդամենը 4%:

Փոխվարչապետ, Հայաստանի տարածքային վարչության նախարար Արմեն Գեւորգյանը իր ելույթի ընթացքում ներկայացրել է այն առաջխաղացումը, որը արձանագրվել է Հայաստանում 1.5 տարվա ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարում: ԱՄՆ Պետդեպարտամենտի թրաֆիքինգի վերաբերյալ իր ամենամյա զեկույցում Հայաստանը 2-դ խմբի վերահսկման ցուցակից հանվել է եւ ընդգրկվել է բուն 2-դ խմբի երկրների ցուցակում: