3 նոյեմբերի 2009 - 21:30 AMT
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մտադիր է ստուգումներ անցկացնել վարորդների շրջանում
Այսօր Երեւանում տեղի է ուեցել ՀՀ ոստիկանությանը կից Հանրային խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում գլխավոր քննարկվող հարցը Հայաստանի ճանապարհային ոստիկանության գործունեությունն էր: Ըստ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, խորհուրդը կազմված է 6 խմբից, որոնցից ամենաակտիվը ճանապարհային երթեւեկության անվտանգության հանրային խորհուրդն է: Սարգսյանը նշել է, որ այդ խումբը հանդես է եկել առաջարկով` նախապատրաստել նախագիծ դպրոցական ուսումնական ծրագրերի համար, որոնք կվարեն մասնագետ-ոստիկանները: Նախագիծը ներառում է նաեւ հեռուստահաղորդումների պատրաստում, որոնց միջոցով հասարակությունը կտեղեկացվի խմբի գործունեության մասին, եւ «ոստիկան-վարորդ» փոխհարաբերություններին նվիրված միջոցառումների կազմակերպում:

«Հանրապետությունում նախատեսվում է անցկացնել ճանապարհային երթեւեկության բոլոր կանոնները պահպանող վարորդների հաշվառում»,-ասել է Ալիկ Սարգսյանը` նշելով, որ արդեն մի քանի նման վարորդներ հայտնի են` նրանցից երեքը տաքսու վարորդներ են, իսկ չորսը` մասնավոր ավտոտրանսպորտի վարորդներ:

Բոլոր յոթ վարորդներին օրինակելի երթեւեկության համար նոյեմբերի 5-ին ոստիկանության շենքում նվերներ կհանձնվեն: