3 նոյեմբերի 2009 - 21:35 AMT
64 հայ գեղանկարիչներ իրենց նկարներն են նվիրել Երեւանի պատմության թանգարանին
Նոյեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետարանում բացվեց Հայաստանի ժամանակակից նկարիչների Հայաստանի մայրաքաղաքի 2791-ամյակի կապակցությամբ Երեւանի պատմության թանգարանին նվիրած նկարների ցուցահանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, որն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Գրիգոր Աղասյանի ու Մկրտիչ Սեդրակյանի հիշատակը:

Իր ողջույնի խոսքում Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց. «Ես երախտապարտ եմ այս միջոցառաման կազմակերպիչներին եւ նկարիչներին, որոնք իրենց նկարներն են նվիրել թանգարանին: Ես վստահ եմ, որ 50-100 տարի հետո այս գեղանկարիչների անունները կնշվեն մեծն Սարյանի ու Բաշինջաղյանի կողքին: Ես գտնում եմ, որ ձեր արարքը պետք է օրինակ ծառայի բոլոր այն մարդկանց համար, որոնք ցանկանում են նվիրատվություն անել քաղաքին: Այսպիսով, մենք կնպաստենք նրան, որ Հայաստանի մայրաքաղաքը դառնա աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը»:

Հանդիսավոր միջոցառման վերջում բլոր նկարիչներին հանձնվեցին շնորհակալագրեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունից: