3 նոյեմբերի 2009 - 21:38 AMT
Վրաստանում խոզի գրիպով հիվանդացել է 31 մարդ
Վրաստանում գրանցված են խոզի գրիպի հիվանդության եւս 4 դեպք: Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Պաատա Իմնաձեի խոսքերով, հիվանդության բոլոր չորս դեպքերը ներմուծված են:

Երկու հիվանդ ժամանել են Ուկրաինայից, մեկը` Թուրքիայից եւ մեկն էլ Մեծ Բրիտանիայից: Ներկա ժամանակ նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ:

Իմնաձեն հայտարարել է, որ Վրաստանում անցկացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հիվանդության կանխարգելման համար: Ներկայումս Վրաստանում գրանցված է հիվանդության 31 դեպք, հաղորդում է Georgiatimes: