GPM Gold-ը պատրաստ է տարեկան 1,5-2 մլն տոննա հանքանյութ տեղափոխել Արարատի հարստացման ֆաբրիկա

PanARMENIAN.Net - GPM Gold ընկերությունը բանակցում է հայկական երկաթուղու կոնցեսիոներ` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ 2010թ. Սոդքի հանքավայրից Արարատի հարստացման ֆաբրիկա հանքանյութի տեղափոխման ծավալներն ավելացնելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Հայաստանում GPM Gold-ի մամլո ծառայությունը, նախնական նախատեսվում է «ՀԿԵՈւ»-ի լրացուցիչ ներդրումների հաշվին Սոդք-Վարդենից-Հրազդան-Արարատ երկաթուղային ճյուղի թողունակությունը բարձրացնել մինչեւ տարեկան 1,5-2 մլն տոննա հանքանյութ:



Արարատի ֆաբրիկայի վերագործարկման առաջին ամսում (2008-ի նոյեմբեր) ընկերությունը արդյունահանել է 21 473 տոննա հանքանյութ, դեկտեմբերին` 30 410 տոննա, 2009 հունվարին` 31 285 տոննա, իսկ փետրվարին` 38 000 տոննա: Ներկայումս ընկերությունն արդյունահանում եւ մշակում է ամսեկան 45 000 տոննա հանքանյութ: Արդյունքում ընկերությունը տարեկան արտադրում է 30-40 հազար ունցիա ոսկի:



Հանքանյութի արդյունահանման եւ վերամշակման ծավալների ավելացման նպատակով, GPM Gold-ը աշխատում է նոր ներդրումային ծրագրի վրա, որը ենթադրում է Արարատի հարստացման ֆաբրիկայի վերազինում: Արդյունքում արտադրողականությունը կաճի մինչեւ 80-100 հազար ունցիա տարեկան: 1 տրոյական ունցիան հավասար է 31, 1034768 գրամի:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---