ԱՊՀ երկրների Ինտերպոլի Ազգային բյուրոների համագործակցությունը դառնում է ավելի սերտ

PanARMENIAN.Net - Հանդիպմանը մասնակցում էին Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի ազգային կենտրոնական բյուրոների պետերը։ ՌԴ ԱԿԲ-ի տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության եւ Հայաստանում արտոնագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները եւ ՀՀ ոստիկանության մի շարք ծառայությունների աշխատակիցներ:



Հանդիպումը բացեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արմեն Երիցյանը: Նա իր խոսքում նշեց, որ անհնար է միայնակ պայքարել այնպիսի հանցավոր երեւույթների դեմ, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային հանցավորությունը, թրաֆիքինգը, կոռուպցիան եւ այլն։ Արմեն Երիցյանն ընդգծեց, որ Ինտերպոլը, որպես առաջատար միջազգային կազմակերպություն, միշտ աջակցել է մասնակից պետություններին հանցավորության տարբեր ոլորտների դեմ պայքարի եւ համաշխարհային անվտանգության ապահովման գործում:



Հանդիպման մասնակիցները քննարկեցին միջազգային հետախուզման կազմակերպման եւ ազգային տարածքներում օտարերկրացիների հետախուզման ժամանակ հանդիպող դժվարությունների եւ դրանց հաղթահարման ուղիների, ԱՊՀ մասնակից պետությունների ԱԿԲ-ների դերը ահաբեկչության եւ ծայրահեղականության մեջ ներգրավված օտարերկրյա քաղաքացիներին հայտնաբերելու գործընթացի, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում արդի վիճակի մասին հարցերը, ինչպես նաեւ մի շարք այլ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում են պահանջում, հաղորդում է ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---