Թեհրանի ոստիկանությունը ցրել է ընդդիմադիրներին արցունքաբեր գազի օգնությամբ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Ահմադինեժադի քաղաքականության դեմ բողոքող մի քանի հարյուր մարդ էր հավաքվել նոյեմբերի 4-ի առավոտյան հերթական հանրահավաքի: Ոստիկանները փորձել են ուժով ցրել ցուցարարներին, սակայն նրանք ընդդիմացել են, վանկարկելով` «Մահ բռնապետին»; Արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել է:



Դրանից մի քանի օր առաջ ինտերնետում կոչեր էին հնչում` հանրահավաք անել ՌԴ-ի դեսպանատան մոտ, ի նշան բողոքի Մոսկվայի կողմից Ահմադինեժադի վերընտրման ընդունման: Ընդդիմադիրների բախումներն ոստիկանության հետ ծավալվում էին մեկ այլ հանրահավաքի ֆոնի վրա, որն անցնում էր Թեհրանում նոյեմբերի 4-ին: Հավաքվել էր շուրջ 1000 մարդ, որոնք եկել էին Իրանում ԱՄՆ փակ դեսպանատան մոտ, նշելու ամերիկացի պատանդների հափշտակման 30-ամյակը: Ի տարբերություն ընդդիմադիրների, նրանք վանկարկում էին` «Մահ Ամերիկային», հաղորդում է Լենտա.ռու-ն:



Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին պատանդ են վերցրել 1979թ. նոյեմբերի 4-ին: Ուսանողները ներխուժեցին դեսպանատան տարածք եւ 66 մարդ են պատանդ վերցրել, որոնցից 63-ը դիվանագետներ էին: Բանակցություններն անարդյունք անցան: Պատանդներին շուրջ մեկ տարի պահեցին եւ բաց թողեցին միայն 1981թ. հունվարի 20-ին` 8 մլն դոլարի դիմաց:



Այդ իրադարձությունների արդյունքում խզվեցին Իրանի ու ԱՄՆ-ի դիվանագիտական հարաբերությունները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---