4 նոյեմբերի 2009 - 20:52 AMT
Հայաստանում մեկնարկել է տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական մարտահրավերների սեմինար
ԵԱՀԿ գրասենյակը աջակցում է շրջակա միջավայրի կառավարման վերաբերյալ քննարկման 2009թ. նոյեմբերի 4, Ծաղկաձոր, Հայաստան. Հայաստանի պաշտոնյաները եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր Ծաղկաձորում մեկնարկեցին տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական մարտահրավերների շուրջ 2-օրյա սեմինարը:

Միջոցառումը կազմակերպել էր Նորվեգիայի Ֆրիդտյոֆ Նանսեն ինստիտուտը ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի աջակցությամբ, եւ ՀՀ բնապահպանության եւ տարածքային կառավարման նախարարությունների հետ համագործակցությամբ:
«Արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանությունը ներառում է թափանցիկ եւ հաշվետու վարչարարություն բոլոր մակարդակներում: Իշխանությունների եւ հասարակության համատեղ ջանքերը կօգնեն պաշտպանել բնապահպանական իրավունքները թե՛ տեղական եւ թե՛ ազգային մակարդակով», նշեց ԵԱՀԿ եր-անյան գրասենյակի տնտեսական եւ բնապահպանական ծրագրի պատասխանատու Քրիստոֆ Օպֆերմանը:

Տեղական ինքնակառավարման իշխանությունների, մարզային բնապահպանական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին սեմինարին, քննարկելով տեղական ինքնակառավարման մակարդակում բնապահպանական իրավունքների պաշտպանման ուղիները, բնապահպանական կառավարման միջազգային փորձը եւ Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրագործումը:

Օրհուսի կոնվենցիան ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի շրջակա միջավայրի վերաբերյալ պայմանագիր է. այն ներառում է տեղեկատվության մատչելիությունը, հանրության մասնակցությունը որոշումների կայացման հարցում եւ բնապահպանական հարցերում արդարադատության մատչելիությունը: ԵԱՀԿ-ի աջակցությամբ ստեղծված եւ գործող հասարակական բնապահպանական տեղեկատվական կենտրոնների /Օրհուս կենտրոններ/ ներկայացուցիչները մասնակցեցին սեմինարին: Օրհուս կենտրոնները կապող օղակ են բնապահպանական ՀԿ-ների եւ պետական ատյանների միջեւ:

«Միջազգային կառավարման գործիքների մասին գիտելիքը արժեքավոր ներդրում կլինի Հայաստանում ինքնակառավարման մարմինների բարեփոխման գործում», ասաց Ֆրիդտյոֆ Նանսեն ինստիտուտի ղեկավար Փիտր Յոհան Շայը:

«Սեմինարի մասնակիցները բնապահպանական կառավարման արդյունավետ մոտեցումներ առաջ բերեցին: Այս միջոցառումը նպաստեց Օրհուս կենտրոնների - տեղական ինքնակառավարման մարմինների միջ- ավելի ակտիվ համագործակցությանը», ասաց Աշոտ Գիլոյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ինքնակառավարման բաժնի ղեկավարը: