ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկում է MoneyGram փոխանցումներ դոլարով եւ եվրոյով

PanARMENIAN.Net - «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջ- հոկտեմբերին ստորագրած համաձայնագրին համապատասխան բանկի հաճախորդները հնարավորություն ստացան ՎՏԲ-Հայաստան Բանկի յուրաքանչյուր մասնաճյուղում MoneyGram համակարգով ուղարկել - ստանալ դրամական փոխանցումներ դոլարով եւ եվրոյով:



Մեկնաբանելով այդ նորությունը` «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վալերի Օվսյաննիկովը մասնավորապես ընդգծեց,- «MoneyGram միջազագյին համակարգը ի սկզբանե տարբերվում էր իր մրցակիցներից փոխանցման եւ վճարման կետերի առավել զարգացած ցանցով: Մեկ այլ ոչ պակաս կարեւոր հատկություներից է գործարքի իրականացման արագությունը, որի շնորհիվ գումարը հասնում է հասցեատիրոջը աշխարհի ցանկացած կետում հաշված րոպեների ընթացքում: Այժմ այդ դրական հատկություններին ավելացել է հաճախորդներին փոխանցման արժույթի ընտրության հնարավորության տրամադրումը, որը, հաշվի առնելով հայկական Սփյուռքի առկայության փաստը, թույլ է տալիս ընդլայնել MoneyGram ծառայությունների սպառողների հետ համագործակցության հնարավորությունները»:



Նշենք, որ MoneyGram համակարգում գործում է մոտ 180000 կետեր եւ գործակալներ աշխարհի ավելի քան 190 երկրներում: Գումարի փոխանցումը տ-ում է ոչ ավել քան 10 րոպե: MoneyGram-ը հնարավորություն է տալիս դրամական փոխանցման հետ մեկտեղ փոխանցումը ստացողին ուղարկել անվճար հաղորդագրություն (մինչ- 10 բառ): Գումարի փոխանցման ծառայությունը հասու է միայն ֆիզիկական անձանց համար:



«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ եւ MoneyGram դրամական փոխանցումների միջազգային համակարգի միջեւ համագործակցության սկիզբը դվել է 2009թ. սեպտեմբերին: Այժմ MoneyGram ծառայություններից սպառողները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր 74 մասնաճյուղերում Հայաստանի ողջ տարածքով:

2009թ. նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում ի թիվս MoneyGram-ի գործում է ըդհանուր թվով վեց տարբեր արագ դրամական փոխանցման համակարգեր, որն իր հերթին երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում բանկի համար ստեղծում է բարձր մրցունակություն:



«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում-74 մասնաճյուղ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---