5 նոյեմբերի 2009 - 12:31 AMT
Մոսկվայում մեկնարկել է Միխաիլ Տալի հուշամրցաշարը
Այսօր Մոսկվայում մեկնարկում է Միխաիլ Տալի հուշամրցաշարը: Հուշամրցաշարի շրջանակներում երկու մրցում տեղի կունենա` 21-րդ կարգի շրջանակային մրցաշարը եւ բլից-խաղի աշխարհի առաջնությունը, հաղորդում է ՌԴ շախմատի պաշտոնական կայքէջը:

Առաջին տուրում կխաղան հետեւյալ զույգերը`

Կարլսեն (Նորվեգիա)-Կրամնիկ (Ռուսաստան)
Մորոզեւիչ (Ռուսաստան)-Լեկո (Հունգարիա)
Գելֆանդ (Իսրայել)-Պոնոմարյով (Ուկրաինա)
Արոնյան (Հայաստան)-Սվիդլեր (Ռուսաստան)
Իվանչուկ (Ուկրաինա)-Անանդ (Հնդկաստան)

Ժամանակի հսկողությունը` դասական: Յուրաքանչյուր տուրի սկիզբը տեղի ժամանակով 16:00-ին է: