Բաքվի քաղաքական ճակատագիրը կախված է Թուրքիայի որոշումից

PanARMENIAN.Net - Առաջինը, ով կզգա իր վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդյունքները, Ադրբեջանը կլինի: Բաքվի քաղաքական ճակատագիրը կախված է Թուրքիայի որոշումից: Այդ մասին Երեւանում կայացած «Հայ-թուրքական դիվանագիտություն եւ Լեռնային Ղարաբաղը. համաձայնեցու՞ն թե ոչ» սեմինար-քննարկման ժամանակ հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ (ACNIS) Մանվել Սարգսյանը: Թվում էր, որ Ղարաբաղի խնդիրը միանշանակ է Անկարայի համար: Պետք է հաշվի առնել, որ այդ հարցը չի ներառվել Արձանագրություններում: Ներկայումս պակաս սկզբունքային այնն է, որ արդյո՞ք Անկարայի եւ Բաքվի միջեւ տվյալ հարցում գոյություն ունեն տարաձայնություններ: Վերջին 15 տարիների ընթացքում նրանց միջեւ չկար ոչ մի տարաձայնություն», - նշել է նա:



Նրա խոսքերով, Անկարայի որոշումից` վավերացնել թե չվավերացնել Արձանագրությունները, շատ բան է կախված, քանի որ հենց այդ որոշումը կազդի տարածաշրջանում նոր քաղաքական կոնֆիգուրացիաների ստեղծման վրա: «Թուրքիայի որոշումից նաեւ կախված է այն, թե ինչ իրավիճակ կստեղծվի Ղարաբաղի խնդրի շուրջ: Եթե Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Արձանագրությունները, ապա կստեղծվեն բոլորովին այլ կոնֆիգուրացիաներ, քան այն դեպքում, եթե Թուրքիան առաջ քաշի ղարաբաղյան հիմնախնդիրը որպես առանցքային պայման Արձանագրությունների վավերացման համար», - ընդգծել է Մանվել Սարգսյանը, եւ ավելացրել, որ Թուրքիան ամեն դեպքում պետք է բարդ ընտրություն կատարի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---