Կամսարականը մեղադրում է ՀՀ ԱԳ նախարարին ազգային անվտանգությանը վնաս հասցնելու մեջ

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության եւ պաշտպանության գծով Հայաստանի հասարակական խորհրդի հանձնաժողովի անդամ, Հայաստանի հիմնարար գիտությունների կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի դեմ դատական գործ հարուցելու մասին հայցով` հիմք ընդունելով, որ նա խախտում է երկրի Սահմանադրության դրույթները, ինչպես նաեւ ի պաշտոնե կատարել է մի շարք հանցագործություններ, որոնք վտանգում են ազգային անվտանգությունը, երկրի պաշտպանությունն ու պաշտպանվածությունը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Կամսարականը: Նրա խոսքերով, Հայաստանի ԱԳ ղեկավարը պետք է պատասխանի մի շարք հարցերի, որոնք բացատրություն են պահանջում. ո՞վ եւ ե՞րբ է նախաստորագրել հայ-թուրքական Արձանագրությունները, ո՞վ է ձեւակերպել Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի ԱԳ ղեկավարների անունից, այսպես կոչված, մամլո հաղորդագրությունը եւ ինչո՞ւ դրա տակ չկան կողմերի ստորագրությունները: Արդյո՞ք Հայաստանի նախագահն ուներ 2009 թ. օգոստոսի 30-ի մամլո հաղորդագրության եւ նախաստորագրված Արձանագրությունների տեքստերը երեք լեզուներով, ինչո՞ւ ստորագրված Արձանագրությունները հասարակությանը չեն ներկայացվում եւ այլ հարցեր:



«Նախաստորագրված Արձանագրությունների հայկական տարբերակը չի համապատասխանում ստորագրվածին», - հայտարարեց Կամսարականը: Համաձայն նրա խոսքերի, նա հայց է ներկայացրել ընդդեմ Նալբանդյանի, քանի որ նա այդ գործընթացում գործող անձ էր, հետեւաբար նա էլ ամեն ինչի համար պատասխանատու է: «Ես Նալբանդյանին դիլետանտ չեմ համարում, բայց կարող եմ ասել, որ նա բոլոր քայլերը գիտակցելով է կատարում: Այս արձանագրությունները ե'ւ Հայաստանի, ե'ւ Թուրքիայի, ե'ւ Շվեյցարիայի ԱԳ ղեկավարների արկածախնդրությունն է», - նշեց Սիմոն Կամսարականը` ավելացնելով, որ Արձանագրությունները իրավական նորմերի տառին չեն համապատասխանում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---