ՀՀ վարչապետը եւ Ջեյ Ռակոուն քննարկեցին Հայաստանի եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Այսօր սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Կառավարության ղեկավարը ԱՄՆ-ում է գտնվում ArmTech 2009 բիզնես-համաժողովին մասնակցելու նպատակով: Այցի առաջին օրը Տիգրան Սարգսյանը Լոս-Անջելեսում հանդիպել է «Լինսի» հիմնադրամի նախագահ Ջեյ Ռակոուի եւ նրա առաջին տեղակալ Հարութ Սասունյանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության եւ «Լինսի» հիմնադրամի համագործակցությանը վերաբերող հարցեր:



Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmTech 2009 համաժողովը տեղի կունենա Սան Խոսե քաղաքում: Հայաստանի պատվիրակության կազմում են` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



ArmTech-ն անցկացվում է ամեն տարի` մի տարի ԱՄՆ-ում, երկրորդ տարի` Հայաստանում պարբերականությամբ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---