Սիմոն Կամսարականը պահանջում է Մանուկյանի հրաժարականը ՀՀ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից 5 նոյեմբերի 2009 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով Հայաստանի հասարակական խորհրդի հանձնաժողովը դեմ է հայ-թուրքական Արձանագրություններին: Այս մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ հանձնաժողովի անդամ, Հայաստանի հիմնարար գիտությունների կենտրոնի տնօրեն, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունն այն մասին, որ բոլոր 12 հանձնաժողովների նախագահները համաձայն են Արձանագրություններին` Կամսարականն ասաց, որ Մանուկյանի հայտարարությունն իրականությանը չի համպատասխանում, քանի որ 12 նախագահները չեն կարող արտահայտել Հանրային խորհրդի բոլոր անդամների կարծիքը, որոնց թիվը 1500-ից ավելի է:«Հոկտեմբերի 18-ին Խորհրդի հերթական նիստի ժամանակ ես ելույթ ունեցա հետեւյալ առաջարկով` նիստ հրավիրել Վազգեն Մանուկյանի հարցը քննելու համար», - հայտարարեց Սիմոն Կամսարականը: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ դիմելու է Հայաստանի նախագահին` Մանուկյանին Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու համար, ինչպես նաեւ նրա դեմ հետագայում դատարան է դիմելու: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |