5 նոյեմբերի 2009 - 17:21 AMT
Արմեն Պողոսյան. Երեւան քաղաքի բնակիչների ջրամատակարարման համար պարտքը կազմում է 3 մլրդ դրամ
«Երեւան քաղաքի բնակիչների ջրամատակարարման համար պարտքը կազմում է 3 մլրդ դրամ, սակայն խոսքը գնում է այսպես կոչված հին պարտքի մասին, որը կուտակվել է բնակիչների մոտ դեռ ջրաչափերի տեղադրումից առաջ: Մենք խնդրել ենք կառավարությանը մարել այդ պարտքը նրա վաղեմության ժամկետի կապակցությամբ: Կառավարությունը արդեն մարել է այդ պարտքի մի մասը ջրաչափերի տեղադրման ընթացքում», - հայտարարել է նոյեմբերի 5-ն կայացած մամլո ասուլիսում Հայաստանի սպառողների ասոցիացիայի (ՀՍԱ) նախագահ Արմեն Պողոսյանը:

Նա նաեւ շոշափեց ապօրինի գումարների հավելադրումների խնդիրը, որոնք վճարված էին սպառողների կողմից իրենց հին պարտքի դիմաց:

Պողոսյանը նշել է մեկ այլ կարեւոր խնդիր, որը կապված է ջրի անվտանգության հետ: Նա ասել է, որ Երեւանում վերջին տարիների ընթացքում չի գրանցվել մասսայական թունավորման դեպք, սակայն նման դեպքեր գրանցվում են մարզերում: «Այդ երեւույթը առաջին հերթին կապված է խողովակների մաշվածության հետ: Հայաստանի ջրատարների ցանցը վերածվել է ցանցի բառի բուն իմաստով, ինչը մասսայական թունավորումների պատճառ է հանդիսանում: Սակայն ես այդ խնդիրը կապում եմ նաեւ ջրամատակարարման գրաֆիկի հետ: Շատ խնդիրներից հնարավոր կլիներ խուսափել, եթե ջրամատակարարումը շուրջօրյա լիներ»: