Արթուր Բաղդասարյան. Հայաստանում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարման կենտրոն ստեղծել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով» 2009 թվականին նախատեսված գործողությունների իրականացման հետ կապված հարցեր: Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:



Կարեւորելով եվրոպական եւ եվրատլանտյան կառույցների ու հաստատությունների հետ Հայաստանի համագործակցության խորացումը` նա տեղեկացրել է, որ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» համաձայն` բարեփոխումներ են իրականացվում պաշտպանության, արդարադատության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, իրավապահ մարմինների գործունեության ոլորտներում: Կարեւորվել է Հայաստանում ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման, սահմանային անվտանգության ապահովման, այս ուղղությամբ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման, ահաբեկչության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առավել խորացումը:



Ռոբերտ Սիմոնսը գոհունակություն է հայտնել գործողությունների ծրագրի իրականացման ընթացքից եւ արձանագրված առաջընթացը գնահատել դրական:



Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Ռոբերտ Սիմոնսը նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ` ԼՂ խնդրի կարգավորման հարցում Մինսկի խմբի գործունեությունը, հաղորդում է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---