Երեւանն ու Վաշինգտոնը համաձայնագիր ստորագրեցին գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Վաշինգտոնում` ԱՄՆ Պետքարտուղարությունում կայացել է Հայաստան-ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Պատվիրակության կազմում էին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, Արդարադատության փոխնախարար Էմիլ Բաբայանը եւ այլ պաշտոնատար անձինք:



Ամերիկյան կողմից համանախագահում էր Պետդեպարտամենտի Եվրոպային եւ Եվրասիային օգնության համակարգող Դանիել Ռոզենբլումը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Թինա Քայդենաուն եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարիա Յովանովիչը:

Հանձնաժողովի նիստին քննարկվել են Հայաստանում գործարարության մթնոլորտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ժողովրդավարության եւ կառավարման համակարգի բարեփոխումներին առնչվող օրակարգային հարցեր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նշված ոլորտներում ձեռք բերած նվաճումներն ու առաջիկայում ծրագրված միջոցառումները:



Ինչպես հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո ծառայությունը, հայկական պատվիրակությունը առանձինհանդիպումներ է ունեցել նաեւ Պետդեպարտամենտում, Առեւտրի դեպարտամենտում, ԱՄՆ Առեւտրի ներկայացուցչի գրասենյակում, Համաշխարհային բանկում եւ Արժույթի միջազգային հիմնադրամում:



Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում ստորագրվել է Գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կխթանի համագործակցությունը երկու երկրների միջեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ինֆորմացիոն տեխնոլոգիաների, ինտելեկտուալ սեփականության, հիմնարար գիտությունների ոլորտներում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---