Թուրքիայում վերականգնվում է եւս մեկ հայկական եկեղեցի

PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում (պատմական Տիգրանակերտ) սկսվել են հայկական Սբ.Կիրակոս եկեղեցու վերականգնման աշխատանքները: Աշխատանքների ընթացքին ծանոթացել է Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդինպոլսի պատրիարքության ղեկավարի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հատեշյանը:



Դիարբեքիրի Սբ.Կիրակոս եկեղեցու վերականգնումը երկրորդը կլինի Ախթամարի (Վանա լիճ) սուրբ Խաչ եկեղեցու վերականգնումից հետո:



Սբ. Կիարոկս եւ Սբ. Սարգիս եկեղեցիները միակ պահպանված հայկական եկեղեցիներն են Թուրքիայի հարավ-արեւելյան մասում: Սբ. Կիրակոսը կառուցվել է մոտավորապես 10-11դդ., հաղորդում է blagovest.info-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---