12 մարտի 2002 - 23:13 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱԿՏԻՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
Հայաստանը կշարունակի ակտիվ եւ գործնական մասնակցություն ցուցաբերել Սեւծովյան Տնտեսական Համաագործակցության Խորհրդարանական Վեհաժողովի աշխատանքներին: Այդ մասին այսօր ՍՏՀԽՎ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Պետրիկուի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունում, Ջորջ Պետրիկուն բարձր է գնահատել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ՍՏՀ մասնակից-երկրների տնտեսական, առեւտրական, սոցիալական եւ մշակութային համագործակցության համար իրավական հիմքերի ստեղծմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: