Իտալիայի խորհրդարանում «Հայ-իտալական բարեկամության» խումբ է ստեղծվել

PanARMENIAN.Net - Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի նորաստեղծ «Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամների հետ:



Հանդիպման ընթացքում խմբի նախագահ, խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր Սանդրա Զամպան տեղեկացրել է Հայաստանի դեսպանին, որ Հայաստանի բարեկամների խումբը Իտալիայի օրենսդիր մարմնում գնալով մեծանում է եւ ներկայումս այն ընդգրկում է 22 պատգամավոր:



Ռուբեն Կարապետյանը կարեւորել է երկրի օրենսդիր մարմնում Հայաստանի բարեկամների հայանպաստ գործունեության ակտիվացումը եւ նրանց թվի ավելացումը:



«Հայ-իտալական բարեկամության» խմբի անդամներն ընդգծել են, որ Հայաստանը Իտալիայի բարեկամն է, եւ որ իրենք պատրաստ են աջակցել երկու երկրների ոչ միայն միջխորհրդարանական համագործակցությանը, այլեւ՝ Հայաստան-Իտալիա բարեկամության ամրապնդմանն ու զարգացմանը:



Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իտալիայի խորհրդարանում կազմակերպել տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ եւ դասախոսություններ, որոնք կօգնեն իտալացի օրենսդիրներին ծանոթանալու հայկական մշակույթին, պատմությանն ու քաղաքականությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---