Յալթայում կտեղադրվի հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ն, ժամը12:00 Յալթայի Նոր նահատակների եւ Ռուսաստանի խոստովանահայրերի եկեղեցում տեղի կունենա հուշատախտակի հանդիսավոր տեղադրում ծովային մեծ ողբերգության ի հիշատակ «Արմենիա» սանիտարական շոգենավի կործանման, հաղորդում է «Նովոստի Կիրմա»:



«Պատերազմի երեխաներ» հասարակական կազմակերպությունը դիմել է Յալթայի պետխորհրդի քարտուղար Ալեքսեյ Բոյարչուկին ափին տեղադրել հուշատախտակ «Արմենիա» շոգենավի կործանման հիշատակին, որտեղ զոհվեցին զինվորներ եւ խաղաղ բնակիչներ:



1941 թ-ի նոյեմբերի 7-ի առավոտյան Սեւ ծովյան «Արմենիա» խոշորագույն նավը դուրս եկավ Յալթայի նավահանգստից իր վերջին ուղեւորությանը, եւ ափից ոչ հեռու խորտակվեց ֆաշիստական կործանիչի հարվածի արդյունքում: Սանիտարական նավը էվակուացրել է հազարավոր վիրավոր մարտիկների, Սեւ ծովյան նավատորմի հոսպիտալի աշխատակիցներին եւ քաղաքի բնակիչներին: Զոհվեցին գրեթե բոլորը. 96 մարդ անձնակազմից, ավելի քան 5500 վիրավոր զինվոր եւ Սեւաստոպոլի, Բալակլավայի, Յալթայի բնակիչներ: Փրկել հաջողվեց միայն ութ հոգու:



«Արմենիա» շոգենավի աղետը զոհերի քանակով ամենախոշորներից է համաշխարհային պատմության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---