ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպել են Հայաստանի նախագահի հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյաննայսօրընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցելէնաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:



Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք հարցեր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հանրապետության Նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում ունեցած հանդիպումների մասին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---