6 նոյեմբերի 2009 - 13:58 AMT
Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկները պատրաստվում են աշխարհի առաջնության
Նոյեմբերի 12-15 Մարոկկոյի Ռաբաթ քաղաքում տեղի կունենա կարատեի պատանեկան եւ երիտասարդական հավաքականների աշխարհի առաջնությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը:

Առաջնությունում Հայաստանը կներկայացնեն 6 մարզիկներ`

Պատանեկան հավաքական.

Էդուարդ Մինասյան-68կգ ք/կ
Արսեն Հարությունյան-+76կգ ք/կ

Երիտասարդական հավաքական.

Վիգեն Օհանյան-68 կգ ք/կ
Վարդան Խուդավերդյան -78 կգ ք/կ
Նարեկ Մանուկյան-+78կգ ք/կ:

Հայաստանի կանանց երիտասարդական հավաքականից աշխարհի առաջնությանը կմասնակցի Ալինա Ռուբինյանը-+60կգ ք/կ: