Արձանագրությունների վավերացումից հրաժարվելը չի բխում Թուրքիայի շահերից

PanARMENIAN.Net - Հայաստանի դիրքորոշումը Արձանագրությունների վավերացման հարցում միանգամայն պարզ է: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, Թուրքիան միշտ խոսել է նախապայմանների լեզվով, նա է նախաձեռնել հայ-թուրքական սահմանի փակումը, այնպես որ այն փաստը, որ նա առաջինը պետք է վավերացնի Արձանագրությունները միանգամայն տրամաբանական է: «Դեկտեմբերի 7-ին ընդլայնված նիստում Թուրքիայի խորհրդարանն իր վերջնական կարծիքը կհայտնի Արձանագրությունների վերաբերյալ»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ, հավանաբար, այն դրական կլինի, քանի որ նույն օրը տեղի կունեա Էրդողան-Օբամա հանդիպումը: «Եթե խորհրդարնի եզրակացությունը Արձանագրությունների վերաբերյալ բացասական լինի, ապա Էրդողան-Օբամա հանդիպումը հավանաբար չի կայանա»,-ասել է Շարմազանովը` հավելելով, որ ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կողմնակից է, եւ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում վաղուց արդեն հայտնի է:



«Լավ կլինի, եթե Թուրքիան վավերացնի Արձանագրությունները խելամիտ ժամկետներում»,-ասել է Շարմազանովը: Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանը երբեք չի գնա միակողմանի զիջումների:



Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի արտաքին քաղաքականության առաջնային հարցերից մեկն է, նշելով զգալի առաջընթացն այս ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---