6 նոյեմբերի 2009 - 15:09 AMT
Հայ խաղաղապահների քանակը Կոսովոյում ավելացել է
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը կամրապնդի անվտանգությունը, ինչպես նաեւ կբարձրացնի Հայաստանի դերը տարածշրջանում: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա մեկնաբանել է այն տեղեկատվությունը, որի համաձայն հայ խաղաղապահները Աֆղանստանում լինելու են թուրք զինվորականների հրամանատարության տակ` հայտարարելով, որ դա չի համապատասխանում իրականությանը: «Առաջին հերթին մենք համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, ոչ թե Թուրքիայի: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Աֆղանստանի հյուսիսում, գերմանական ստորաբաժանումների կազմում: Ուղղակի կապ հայ եր թուրք խաղաղապահների միջեւ չի լինելու»,-ասել է Է.Շարմազանովը:

Նա նաեւ հաղորդել է, որ հայ խաղաղապահների քանակը Կոսովոյում կավելանա: