6 նոյեմբերի 2009 - 15:35 AMT
Մոսկվայում ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրատվամիջոցների համաժողով կկայանա
Ընթացիկ տարվա դեկտեմբերի սկզբին Մոսկվայում ԱՊՀ եւ Բալթիկայի երկրների լրատվամիջոցների համաժողով կկայանա: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը: «Այդ միջոցառման նպատակը ԱՊՀ երկրների լրատվամիջոցների միջեւ հորիզոնական կապերը վերականգնելու եւ միասնական տեղեկատվական դաշտ հաստատելու փորձն է»,- ասել է Արա Սաղաթելյանը:
Նրա խոսքով, համաժողովի շրջանակներում կքննարկվեն լրատվամիջոցների նկատմամբ հանրության վստահության վերականգնման, ԱՊՀ երկրներում տպագրական մամուլի տպաքանակի անկման եւ այլ հարցեր:
Համաժողովը կկայանա ռուսական ՌԻԱ Նովոստի տեղեկատվական գործակալության հովանավորությամբ: