6 նոյեմբերի 2009 - 15:45 AMT
ԱՊՀ իրավական շուկայի առաջնորդներն ստեղծում են CIS Leading Counsel Network
ԱՊՀ երկրների տնտեսական տարածաշրջանի ինը իրավաբանական առաջատար ֆիրմաներ հայտարարում են CIS Leading Counsel Network (LCN) նոր արհեստավարժ ցանցի ստեղծման մասին, որը մեծացնելու է այդ արագ զարգացող տարածաշրջանում խորհրդատվական ծառայություններ մատուցելու հնարավորությունները եւ մասնակից ֆիրմաներին թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել իրենց հաճախորդների հետ աշխատանքը` նրանց ազգային իրավասություններից դուրս: Այդ մասին ասվում է PanARMENIAN. NET-ին ուղարկված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մամլո հաղորդագրության մեջ:

CIS Leading Counsel Network-ը միավորում է ինը իրավաբանական ֆիրմաների` Հայաստանից (Ameria), Ադրբեջանից (FINNA LLP), Բելառուսից, Ղազախստանից (Aequitas), Ղըրղզստանից (Kalikova &Associates), Մոլդովայից (Turcan & Turcan), Ռուսաստանից, Թուրքմենստանից եւ Ուկրաինայից (RULG-Ukrainian Legal Group):
«Ցանցը ղեկավարում է նախագահը, որն ընտրվում է մասնակից ֆիրմաների ղեկավարների կազմից հերթականությամբ, եւ իր նպատակն է համարում միջազգային մասնագիտական ստանդարտներին մասնակից ֆիրմաների փորձը նրանց շուկաներին համապատասխանեցնելը, որոնք գրավում են միջազգային ներդրումային միությունների ուշադրությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկ հովանու տակ միավորվելը այս զարգացող տարածաշրջանի համատեղ գործող աշխատանքային խմբերին հնարավորություն կտա ծառայություններ առաջարկել բոլոր հաճախորդներին: Մասնակից ֆիրմաների միավորումը նաեւ կընդլայնի իրավաբանական ֆիրմաների գործունեության տեխնիկական ապահովման, տվյալների կառավարման համակարգի եւ կադրերի պատրաստման ոլորտներում վերջին նվաճումների օգտագործման նրանց հնարավորությունները:

Բացի այդ ծրագրվում է LCN մասնակից ֆիրմաների իրավաբանների ամենամյա ուսուցման կազմակերպում, ինչպես նաեւ կանոնավոր կերպով անցկացվելու են սեմինարներ հաճախորդների հետ, նրանց իրավունք տալով տեղեկանալու ԱՊՀ տնտեսական ամբողջ տարածաշրջանում գործող ազգային շուկաների մասին:

1998 թ. հիմնված «Ամերիա» ՓԲԸ-ն Հայաստանում խորհրդատվական շուկաների առաջատարն է: Գործակալությունը հանդես է գալիս որպես ֆինանսական, իրավական եւ ռազմավարական խորհրդատու եւ գործընկեր` պետական եւ մասնավոր սեկտորի, ինչպես նաեւ Հայաստանում եւ Հարավային Կովկասում գործող միջազգային կազմակերպությունների հաճախորդների համար: