Վերջին 2 ամիսների ընթացքում Youtube կայքից ջնջվել են մոտ 1300 հակահայկական տեսահոլովակներ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնն արդեն հասցրել է մի շարք միջոցառումներ իրականացնել ՀՀ պետական քաղաքականության համապատասխան տեղեկատվական ապահովման համար: Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակական կապերի կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, վերջին ամիսների ընթացքում կենտրոնին հաջողվել է հաքերային հարձակումներից հայկական վեբ-կայքերի անվտանգությունն ապահովող համակարգ ստեղծել: «Վերջին երկու ամիսների ընթացքում մենք ուսումնասիրեցինք մոտ 90 կայքեր, պարզեցինք դրանց թույլ տեղերը եւ այդ տեղեկատվությունը ներկայացրեցինք ՀՀ կառավարությանը: Բացի դրանից հասարակական կապերի համար պատասխանատուների համար համապատասխան հարթակ ստեղծվեց, որի շրջանակներում մենք հետեւում ենք, թե ինչպես են նրանք արձագանքում այս կամ այն խնդիրներին եւ ինչպիսի միջոցներ են ձեռնարկում հասարակայնությանը տեղյակ պահելու համար»,- ասել է Սաղաթելյանը:



Նրա խոսքով, վերջին 2 ամիսների ընթացքում կենտրոնին գործընկերների հետ համատեղ հաջողվել է Youtube կայքից ջնջել մոտ 1300 հակահայկական բովանդակությամբ տեսահոլովակներ: «Հայաստանի եւ հայության տեղեկատվական շահերի դեմ ուղղված գործողությունները, որոնք նախաձեռնվում են մեզ հայտնի հարեւան երկրի կողմից, մեր դիտարկման առարկան են դառնում»,- ասել է կենտրոնի տնօրենը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---