6 նոյեմբերի 2009 - 16:39 AMT
Հայաստանի սպորտի նախարարն ամփոփել է 2009թ. իր գերատեսչության գործունեության արդյունքները
2009թ. ՀՀ սպորտի նախարարությունը լուծել է իր առջեւ կանգնած բոլոր խնդիրները: Այդ մասին նոյմբերի 6-ին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ սպորտի ու երիտասարդության գործերով նախարար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով, 2009-ին պատանեկան սպորտի ոլորտում առաջընթացը 7-10 տոկոս է: «2008-ի համեմատ, որը մեր պատանիները միջազգային մրցումներում նվաճեցին 27 մեդալ, այս տարի նրանց թիվը հասավ 41-ի: Ավելացել է նաեւ սպորտով զբաղվող երեխաների թիվը, հասնելով 43 715-ի»,-հայտարարել է սպորտի նախարարը:

Գրիգորյանը նշել է նաեւ մեծերի հաջողությունները: Հոկտեմբերի տվյալներով հայ մարզիկներին հաջողվել է նվաճել 119 մեդալ, իսկ մինչեւ տարեվերջ դեռ կա ծանրամարտի աշխարհի առաջնություն, մինչեւ 23տ. ձյուդոյի Եվրոպայի առաջնություն, ուշուի աշխարհի առաջնություն: «Կցանկանայի նշել, որ 2008-ին, երբ մեր հավաքականը մասնակցել էր նաեւ Օլիմպիական խաղերին, ունեինք ընդամենը 108 մեդալ»,-ասել է Գրիգորյանը` հավելելով, որ 2009-ին կատարվել են Հայաստանում մասսայական սպորի զարգացմանն ուղղված աշխատանքներ: