6 նոյեմբերի 2009 - 17:04 AMT
Երեւանում տեղի ունեցավ CTS2009 զբոսաշրջության ամենամյա 9-դ ցուցահանդեսի բացումը
Այսօր Երեւանում տեղի ունեցավ CTS2009 զբոսաշրջության ամենամյա 9-դ ցուցահանդեսի հանդիսավոր բացումը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայկական զբոսաշրջության գործակալների միության եւ Ամերիկյան զբոսաշրջության գործակալների միության կողմից, ՀՀ տնտեսության նախարարության հովանու ներքո, ԱՄՆ-ի զարգացման միջազգային գրասենյակի աջակցությամբ եւ Հայկական զբոսաշրջության զարգացման գործակալության համագործակցությամբ:

Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 65 կազմակերպություն, այդ թվում նաեւ զբոսաշրջության գործակալություններ եւ օպերատորներ, ավիաընկերություններ եւ այլն: Ներկայացված էին նաեւ ԼՂՀ-ի, Հունաստանի, Իսրայելի եւ Վրաստանի տաղավարները:

«Բավականին ակտիվ համագործակցության աշխատանքներ են տարվում Թուրքիայի հետ զբոսաշրջության ոլորտում: Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցավ Թուրքիայի զբոսաշրջության գործակալների եւ Առեւտրա-արդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ, որոնց հետ համաձայնեցվել է մասնակցությունը CTS2010 ցուցահանդեսում:

Իր հերթին ՀՀ տնտեսության նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ընդգծել է նմանատիպ միջոցառումների կարեւորությունը, եւ նշել. «9 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության աճ 5.6%, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում գրանցվել է անկում 3%»:

Ցուցահանդեսը իրականացվում է Երեւանի Կոնյակի գործարանի, Չեխական ավիաուղիների, Հայաստանի հյուրանոցների միության, GTZ հայ-գերմանական համագործակցության ծրագրի ֆինանսական աջակցությամբ: