Կոլորադոյից սենատորի պաշտոնի թեկնածուները Հայոց ցեղասպանության ճանաչման կողմից են

PanARMENIAN.Net - Կոլորադո նահանգից ԱՄՆ Սենատում երկու գլխավոր թեկնածուներ Էնդրյու Ռոմանովը եւ Մայքլ Բեննետն իրենց կարծիքն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման առիթով, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնաժողովը (ԱՀԴՀ):



Ռոմանովը, որը Ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակից է հանդիսանում, իր թեկնածությունն առաջադրեց սեպտեմբերի 16-ին: Նրա մրցակիցը Բեննետն է, որը Կոլորադոյի նահանգապետի կողմից նշանակվեց այդ պաշտոնին այն բանից հետո, երբ Քեն Սալազարը դարձավ ներքին գործերի նախարար: Դեռեւս սենատոր լինելու ժամանակ Սալազարը նույնպես Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման կողմնակից էր:



Rocky Mountain Hye Advocates-ին ուղղված նամակում Ռոմանովն իր օժանդակությունն է հայտնել Ամերիկայի հայերին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում` վստահեցնելով, որ իրեն սենատոր ընտրեն, նա կօժանդակի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը:



Rocky Mountain Hye Advocates խմբագիր եւ ԱՀԴՀ ակտիվիստ Վի Բաշյան Կուպերը, պատասխանելով Ռոմանովի նամակին, հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Ռոմանովն արդեն ցույց է տվել իր հավատարմությունը մեր կազմակերպությանը: Նրա գործողությունները` որպես նահանգի օրենսդիր, ներառյալ Կոլորադոյի պալատի խոսնակի պաշտոնը, արդեն ցույց են տվել նրա վերաբերմունքը հայկական համայնքի նկատմամբ: Նա կներկայացնի հայկական համայնքի շահերը, եթե սենատոր ընտրվի»:



Բեննետն իր հերթին գերադասել է լռել, թե արդյոք ինքը կօժանդակի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը ԱՄՆ Սենատում, թե ոչ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---