Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը նպաստում է էկոլոգիապես մաքուր շրջակա միջավայրի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն, նպատակ ունենալով խրախուսել իր հաճախորդներին անցում կատարել տրադիցիոն թղթային քաղվածքներից էլեկտրոնային քաղվածքների եւ օգտվել ինտերնետային բանկային ծառայություններից իրենց գործարքները կատարելու համար, պարտավորվել է իրականացնել 1000 ծառի տնկում Երեւանում:



Շարունակելով դեռ 1996 սկիզբ դրված ծառատունկի ավանդույթը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի աշխատակիցները եւ իրենց ընտանիքի անդամները «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» մասնագետների եւ թաղամասի բնակիչների մասնակցությամբ նոյեմբերի 8-ին կտնկեն 500 ծառ «Հույսի Ավան» թաղամասում:



Ծառատունկը բանկի կողմից մեկնարկված «Կանաչ բանկ» ծրագրի միայն մեկ մասն է կազմում: Բանկի 2009 թվականի բոլոր նախաձեռնությունները` մարտ ամսին հեռախոսային եւ հուլիս ամսին ինտերնետային բանկային ծառայությունների ներդրումը, ինչպես նաեւ թղթայինից էլեկտրոնային քաղվածքների անցումը ուղղված են բանկային գործառնություններում թղթի օգտագործման նվազեցմանը եւ շրջակա միջավայրի պահպանմանը:



«Այսօրվա ծառատունկի միջոցով մենք փորձում ենք հաճախորդներին եւ հանրությանը խրախուսել օգտվել շրջակա միջավայրին չվնասող` «կանաչ բանկային ծառայություններից», գրանցվելով բանկի հեռախոսային կամ ինտերնետային բանկային ծառայություններին, անցնելով էլեկտրոնային քաղվածքների: Պետք է նշել նաեւ, որ բանկի ամբողջ աշխատակազմը արդեն իսկ օգտվում է միայն «կանաչ բանկային ծառայություններից` օրինակ ծառայելով հասարակությանը», ասել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան-ի Գլխավոր Գործադիր Տնօրեն Թիմ Սլեյթերը:



Ծառատունկի տեղամասի ընտրությունը նույնպես հատուկ է: «Հույսի Ավան» բնակելի թաղամասը պատսպարում է 76 հայ կարիքավոր ընտանիքների` հիմնականում փախստականների, որոնք ունեն նվազագույնը երեք երեխա: Տնկելով դեկորատիվ ծառեր եւ նվիրաբերելով անհրաժեշտ մրգատու ծառերը` բանկը նպաստում է կարիքավոր ընտանիքների կյանքի բարելավմանը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---