6 նոյեմբերի 2009 - 19:03 AMT
Բուդապեշտում կբացվի Հայաստանի եւ Հունգարիայի ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդես
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին եռօրյա պետական այցով կայցելի Հունգարիա: Այդ մասին հաղորդում է հունգարական MTI գործակալությունը, հղում անելով Հունգարիայի նախագահի մամլո ծառայությանը:

Նոյեմբերի 9-ին տեղի կունենա Հայաստանի ու Հունգարիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի հանդիպումը, որից հետո մի շարք համաձայնագրեր կստորագվեն: Երեկոյան Հայաստանի նախագահը կհանդիպի խորհրդարանի խոսնակ Բելա Կատոնի հետ:

Նոյեմբերի 10-ին տեղի կունենա ՀՀ նախագահի հանդիպումը Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնաիի հետ, որից հետո տեղի կունենա ընդլայնված կազմով հանդիպում հայ եւ հունգարացի գործարարների մասնակցությամբ:

Երկու երկրների նախագահները կբացեն Հայաստանի եւ Հունգարիայի ռազմական պատմությանը նվիրված ցուցահանդես: