Տալի Հուշախաղի երկրորդ տուրում եւս բոլոր 5 պարտիաները ոչ ոքի ավարտվեցին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Միխայիլ Տալի Հուշախաղի երկրորդ տուրում, որն ընթանում է Մոսկվայու, Լեւոն Արոնյանը (Հայաստան) ոչ ոքի ավարտեց պարտիան Ռուսլան Պոնոմարյովի (Ուկրաինա) հետ: Մնացած 4 պարտիաներում նույնպիսի արդյունք գրանցվեց:



Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) - Լեւոն Արոնյան (Հայաստան) - 0,5:0,5

Պետեր Լեկո (Հունգարիա) - Բորիս Գելֆանդ (Իսրայել) - 0,5:0,5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան) - 0,5:0,5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - 0,5:0,5

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - 0,5:0,5



Մրցաշարային դրությունը երկու տուրերից հետո` Անանդ, Արոնյան, Գելֆանդ, Իվանչուկ, Կարլսեն, Կրամնիկ, Լեկո, Մորոզեւիչ, Պոնոմարյով, Սվիդլեր` 1-ական միավոր:



Հիշեցնենք, որ նախօրեին կայացած առաջին տուրում եւս բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---