6 նոյեմբերի 2009 - 20:58 AMT
Հարավային Կովկասի փորձագետները Բուխարեստում քննարկել են «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմը»
Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան, Ռումինիան, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի հակամարտության գոտիները ներկայացնող քաղաքացիական հասարակության եւ հակամարտությունների հանգուցալուծման հարցերով զբաղվող փորձագետները 2009թ. հոկտեմբերի 28-31-ին հանդիպեցին եւ քննարկեցին մշտապես գործող «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմ» ձեւավորելու նախաձեռնությունը:
Այս Պլատֆորմը պիտի ստեղծի բարելավվող գործակցության, համագործակցության եւ մասնագիտական հմտության փոխանցման համար ընդգրկուն, թափանցիկ, ժողովրդավարությամբ կառավարվող եւ տարածաշրջանի սեփականությունը հանդիսացող քաղաքացիական հասարակության պլատֆորմ: Այս Պլատֆորմը տարծաշրջանի սեփականությունը հանդիսացող եւ տարածաշրջանում հիմնված նախաձեռնություն է, որը ստեղծված է Սեւծովյան տարածաշրջանի մասնագիտական կազմակերպությունների եւ հաստատությունների կողմից: Պլատֆորմի նպատակն է սեւծովյան տարածաշրջանում տեղական, ազգային եւ տարածաշրջանային հակամարտությունների փոխակերպման, բռնությունների կանխարգելման եւ խաղաղության կառուցման համար արդյունավետ հնարավորությունների ուժեղացումը:

Հոկտեմբերի 28-31-ը Բուխարեստում տեղի ունեցած թրեյնինգների մասնակիցները համաձայնության եկան առ այն, որ «Սեւծովյան խաղաղության կառուցման պլատֆորմը» պետք է շարունակի զարգանալ տարածաշրջանային վեբ-պորտալի եւ փորձագետներից բաղկացած աշխատանքային խմբերի ստեղծման միջոցով: Հակամարտություններին եւ խաղաղության կառուցմանը նվիրված քաղաքացիական հասարակության ազգային կլոր սեղանները 2009թ.-ին կանցկացվեն Քիշինեւում, Երեւանեւմ եւ Թբիլիսիում, իսկ 2010թ.-ին տարածաշրջանի այլ մայրաքաղաքներում: