EAFJD-ն կոչ է անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը վերջերս խիստ քննադատության է ենթարկել ԱԳՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ազգերի համագործակցությանը (FCO) այն բանի համար, որ գերատեսչությունը միտումնավոր կերպով մոլորության մեջ է գցում բրիտանացի նախարարներին եւ խորհրդարանականներին Հայոց ցեղասպանության հարցում: Ինչպես ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Եվրոպայի հայկական դաշնության (EAFJD) հայտարարության մեջ, Ջ.Ռոբերտսոնը կտրականապես հերքել է Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումն ու պնդումներն այն մասին, թե իբր չկան կառավարական փաստաթղթեր, որոնք վկայում են 20-րդ դարի սկզբին հայերի ոչնչացման մասին:



Փաստաբանը, ուսումնասիրելով ԱԳՆ-ի փաստաթղթերը, հայտարարել է, որ տուրք տալով Թուրքիայի Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությանը, բրիտանական դիվանագիտությունը փորձում է խուսափել այս իրադարձությունների ճշմարիտ գնահատականից, քանի որ դա կորղ է «անհարմարություն» ստեղծել Անկարայի համար, որը «նյարդային» վերաբերմունք ունի այս հարցիր հանդեպ:



Ջ.Ռոբերտսոնը իր եզրակացության մեջ խորհուրդ է տալիս Միացյալ Թագավորությանը դադարեցնել Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունն ու ճանաչել այդ փաստը: «Մեծ Բրիտանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել այս փաստը: «Մեծ Բրիտանիան պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել այս փաստը եւ հստակ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Անկարայի կողմից պայման է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում»,-հայտարարել է EAFJD գործադիր տնօրեն Լորան Լեյլեքյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---