11 մարտի 2002 - 22:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՇԱԿՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ
Հայաստանը եւ Միացյալ Արաբական Էմիրությունները մշակում են տնտեսական կապերի զարգացմանն ուղղված համաձայնագրեր: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ հասարակության հետ կապերի վարչությունում, Հայաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարության պատվիրակությունը Դուբայում բանակցություններ է վարում կրկնակի հարկադրումից խուսափելու եւ ներդրումները խրախուսելու վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման նախապատրաստումը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: