7 նոյեմբերի 2009 - 17:48 AMT
Ֆիլիպ Գորդոնն Անկարային կոչ է արել Սուդանի հարցում հաշվի առնել ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դիրքորոշումը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը կոչ է արել Թուրքիային Սուդանի հարցում հաշվի առնել Եվրոպայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը: «Մենք հույս ունենք, որ Թուրքիայի կապերը Սուդանի կառավարության հետ համատեղելի են մեր եւ մեր եվրոպացի գործընկերների դիրքորոշման հետ», - ասել է ամերիկացի դիվանագետը, մեկնաբանելով Սուդանի նախագահ Օմար ալ Բաշարի նախատեսվող այցը Թուրքիա:
Սուդանի նախագահը, որը մեղադրվում է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ, Թուրքիա է մեկնելու այնտեղ տեղի ունեցող Իսլամական կազմակերպությունների համաժողովին մասնակցելու համար, հաղորդում է Anatolian News agency-ը: