Վաշինգտոնն Անկարային «դեղին քարտ է» ցույց տվել Իրանի հետ գազի գործարք կնքելու համար

PanARMENIAN.Net - Վաշինգտոնը գտնում է, որ հիմա Իրանի հետ «բիզնես վարելու պատեհ ժամանակը չէ» ոչ միայն ԱՄՆ-ի, այլեւ այլ երկրների համար եւս: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցով օգնական Ֆիլիպ Գորդոնը, մեկնաբանելով թուրք-իրանական նոր պայմանավորվածությունը Իրանի բնական գազի ձեռք բերման եւ իրացման մասին:



Ամերիկացի դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ն չի խրախուսում տնտեսական եւ կոմերցիոն կապերը Իրանի հետ: «Մեր օրենսգրքով նախատեսվում է պատիժ սահմանել, եթե այլ երկրներ նկատելի կապիտալ ներդրումներ են կատարում Իրանի էներգետիկ սեկտորում, եւ այդ հարցում ոչինչ չի փոխվել», - ասել է Ֆիլիպ Գորդոնը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած այցի ժամանակ մի շարք համաձայնագրեր են ստորագրվել Իրանի եւ Թուրքիայի միջեւ գազի բնագավառի վերաբերյալ, մասնավորապես հասել են պայմանավորվածության իրանյան գազը Թուրքիայից Եվրոպա հասցնելու մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---