Բակո Սահակյան. «Ղարաբաղ Տելեկոմը» տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկն է

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին հանդիպում է ունեցել «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Եիրիկյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են 2010 թվականին ընկերության կողմից Արցախում կապի ոլորտում իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցեր:



Բակո Սահակյանը նշել է, որ «Ղարաբաղ Տելեկոմը» հանդիսանում է հանրապետության տնտեսության կարեւոր սուբյեկտներից մեկը եւ նրա արդյունավետ գործունեությունը նպաստում է մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---