G 20 նախարարներն որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը

PanARMENIAN.Net - Նոյմեբերի 7-ին Շոտլանդիայի Սենտ Էնդրյուս քաղաքում տեղի է ունեցել աշխարհի ամենախոշոր տնտեսությունների խումբը ձեւավորող պետությունների ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների գագաթնաժողովը: Գագաթնաժողովում G 20 նախարարները որոշել են շարունակել տնտեսության խթանման ծրագրերը մինչեւ որ տնտեսական աշխարհն աշխարհում այլեւս մտահոգիչ չլինի:



Եզրափակիչ կոմյունիկեում ասվում է, որ ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության վիճակը բարելավվել է, եւ դա ճգնաժամի դեմ պայքարի համակարգված ջանքերի արդյունքն է: Մտահոգիչ է գործազրկության մակարդակը:



ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները կասկածներ են հայտնել տնտեսության մեջ պետական ներարկումները շարունակելու նպատակահարմարության առունով:



Արժույթի միջազգային հիմնադրամը կոչ է արել G 20-ի երկրներին չհրաժարվել նման միջոցներին:



Գագաթնաժողովում ելույթ ունեցավ բրիտանացի վարչապետ Գորդոն Բրաունը: Նա հայտարարել է, որ բանկային համակարգի մասնակիցները պետք է առավել պատասխանատու լինեն հանրության առջեւ: Բրաունն առաջարկեց ձեւավորել մի հիմնադրամ, որի միջոցները կուղղվեն խնդիրներ ունեցող բանկերին եւ որոնց համալրումը կընթանա բանկերի տրանզակցիաների հարկադրման միջոցով, հաղորդում է BBC-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---