Սան Խոսեում բացվել է ArmTech 2009 համաժողովը

PanARMENIAN.Net - Սան Խոսեում այսօր մեկնարկել է բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ArmTech-2009 երրորդ համաժողովը, որին մասնակցում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը:

Բացման արարուղությանը Տ.Սարգսյանը հայտարարել է. «Բարձր տեխնոլոգիաները շարունակում են մնալ տնտեսական մրցակցության կարեւոր մասը: Լինելով տեղեկատվական տեխնոլագիաների ոլորտի առաջնորդը, մենք ցանկանում ենք առաջ շարժվել բիոտեխնոլոգիաների, գիտության, միջուկային ֆիզիկայի, կանաչ էներգիայի եւ տեղեկատվության ոլորտներում: Նորարարությունը, ձգտումը եւ ակտիվ մասնակցությունը հաջողության հիմնական բաղադրիչներն են»: Վարչապետն անդրադարձել է անցյալ տարվա ArmTech-ի արդյունքներին, խոսել է այն ջանքերի մասին, որոնք ուղղված էին նախկինում արծարծված հարցերի լուծմանը, կառավարության համակաճգնաժամային ծրագրին, ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես, «Հյուսիս-Հարավ» ծրագրին, նոր ատոմակայանին, ինչպես նաեւ համակարգիչների եւ համաշխարհային ցանցի մատչելիությանը, կենսաթոշակային բարեփոխումներին ու Ազգային մրցունակության խորհրդի գործունեությանը: Վարչապետը նշել է նաեւ «Լուսյ» հիմնադրամն ու Համահայկական բանկի ստեղծումը: «Ըստ ՀՀ օրենսդրության մենք արդեն ստեղծել ենք Համահայկական բանկ եւ մասնագիտացված ընկերությունների ենք դիմել բիզնես-ծրագրերի կազմման համար: Համահայկական բանկը կսկսի գործել որպես ներդրումային հիմնադրամ, որի նպատակն է միջոցներ կուտակել Հայաստանի մրցունակության բարձրացման ծրագրերի իրականացման համար: Մեր տեսլականը, սակայն, առավել քան հավակնոտ է. վերածել բանկը մի ինստիտուտի, որը կսպասարկի ողջ աշխարհի հայ համայնքներին: Համահայկական բանկն, որպես այդպիսին, կդառնա Հայկական աշխարահի ֆինանսական արտահայտումը»,-ասել է վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---