9 նոյեմբերի 2009 - 12:05 AMT
Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշարը չի մասնակցի ԻԿԿ խորհրդաժողովին
Սուդանի նախագահ Օմար Ալ Բաշիրը չի մասնակցի Իսլամական կոնֆերանսի կազմակերպության (ԻԿԿ) խորհրդաժողովին, որը կանցնի Ստամբուլում: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի պաշտոնատար անձիք:

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հայտարարությունները Ալ Բաշարի Թուրքիա հնարավոր այցի վերաբերյալ, նշել է, որ մասնակիցներին հրավիրում է ԻԿԿ-ն:

Անդրադառնալով Գազայի հատվածում ու Դարֆուրում տիրող իրավիճակին` Թուրքիայի վարչապետը նշել է, որ Անկարան հարգում է մարդու իրավունքները: «Ես եղել եմ Դարֆուրում եւ չեմ կարող հաստատել, թե այդ քաղաքում ցեղասպանություն է իրագործվել: Մահմեդականները չեն կարող ցեղասպանություն իրագործել, դա անհնար է»,-ասել է Էրդողանը: