9 նոյեմբերի 2009 - 13:13 AMT
«Արմավիա» ընկերությունը պարգեւատրել է իր 600-հազարերորդ ուղեւորին
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը պարգեւատրել է իր 600-հազարերորդ ուղեւորին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, դա Գյումրիի բնակիչ Ռայա Մխիթարյանն է` Երեւան-Կրասնոդար U931 չվերթի ուղեւորը: Նա պարգեւատրվեց պլազմային հեռուստացույցով, ինչպես նաեւ նրա էկոնոմ-դասի կարգի տոմսը փոխարինվեց բիզնես կարգով:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, ակցիային մասնակցել է «Մաքուր ջուր» ընկերությունը, որը ուղեւորին է հանձնել 25 տոկոս զեղչով ջրի դիսպենսերի ձեռք բերման հավաստագիր, 5 լ մաքուր ջրի անվճար ձեռք բերման հավաստագիր եւ թեյի հավաքածու:

«Արմավիա» ավիաընկերությունը լիովին համապատասխանում է Միջազգային օդային փոխադրամիջոցների միության (IATA) պահանջներին: «Արմավիան» ամսեկան կատարում է մոտ 250 չվերթ, ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ, Եվրոպա, Մերձավոր Արեւելք:

2008 թ-ին «Արմավիա» ավիաընկերությունը փոխադրել է մոտ 647000 ուղեւոր: Ինքնաթիռների շարժակազմը կազմված է Ա-319(3), Ա-320(2), Իլ-86, Տու-134 օդանավերից, իսկ 2010թ. ապրիլին այն կհամալրվի նոր Superjet 100 ինքնաթիռով: